ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Արթուր Դավթյան. Մանվել Գրիգորյանն, ազատության մեջ մնալով, կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովել

Արթուր Դավթյան. Մանվել Գրիգորյանն, ազատության մեջ մնալով, կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովել
24.12.2018 | 22:51

«Մենք դրա հիմքերն ու անհրաժեշտությունը տեսնում ենք, որ այդ ակտի օրինականությունը ստուգվի` որքան հնարավոր է արագ», - այսօր հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Դատախազը նշեց, որ այսօր բողոք են տանում Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշման դեմ: Ցուցարարների հարցին, թե «հնարավո՞ր է, որ դատարանը հանրային ճնշման դեպքում ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն կարող հանդուրժել Նոր տարուն Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ գտնվելը», դատախազը պատասխանեց. «Պետք է մի բան հասկանանք՝ սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ, բայց այ նիստն արագ նշանակել, քննություն իրականացնել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո՛, հնչեղ գործերով կա այսպիսի մոտեցում, և, եթե նկատեցիք, մենք էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ՝ մեկօրյա ժամկետում տանում ենք վերաքննիչ բողոք»։


Հարցին, թե Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով չի՞ խոչընդոտի նախաքննությանը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Մենք տեսնում ենք այդ հիմքերը, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի, մենք այդ կանխատեսումները հիմնավորում ենք, դրա համար էլ գնում ենք, իսկ գործի տվյալների մասին, կարծում եմ, առաջիկայում, երբ որ կավարտվի նախաքննությունը հրապարակային կներկայացնենք»։

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ